00:00:00

Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են

20:12, 14 մայիս 2026 Պատահարներ

Իջևանի կարի ֆաբրիկայում հնդիկ բանվորների աշխատավարձի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման պահանջով բողոքի ցույցն ավարտվել է մեկ անձի ձերբակալությամբ:


Քննչական կոմիտեից «Ազատության»-ը հայտնել են, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածով հնդիկ բանվորը ձերբակալվել է, նախաքննություն է կատարվում։

Այս նույն ֆաբրիկայում նաև անցած տարի էին բանվորները նույն պահանջով բողոքի ակցիաներ արել:

Դեռ պարզ չէ՝ արդյոք ձերբակալված հնդիկ բանվորը կկալանավորվի՞, թե՞ ոչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր