Շիրակի փողոցում մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանության ժամանակ 53-ամյա տղամարդը իր հաշվառված զենքից օդ է կրակել. ոստիկանությունը նրան և զենքը հայտնաբերել է, տուժածներ չկան, դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Մայիսի 12-ին` ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։ Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ։ Նա և զենքը հայտնաբերվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան»,- ասված է հաղորդագրության մեջ: