00:00:00

Քաղծառայողներն էլ են ներգրավվել․ «Հրապարակ»

08:29, 12 մայիս 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իշխող ուժի գործերն այնքան վատ են, որ, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին:

Երբեւէ քաղծառայողներին այս չափով չեն ներգրավել նախընտրական պրոցեսների մեջ, այս անգամ նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներին են ներգրավում: Ոմանց ստիպում են այցելել Երեւանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ, քարոզչություն անել ՔՊ-ի օգտին։

Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետն արգելում է «նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ՝ պետական եւ համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս»։

Պատմում են, որ ՔՊ-ի բուկլետները բաժանելու համար հատուկ գեղեցկադեմ արտաքինով աղջիկների են ընտրում, որ շատերը չմերժեն, սակայն, ասում են` դա էլ չի օգնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր