00:00:00

Բախվել են ավտոմեքենաներ․ կա մեկ տուժած

21:34, 10 մայիս 2026 Պատահարներ

Մայիսի 10-ին, ժամը 17։47-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր