Մայիսի 8-ի ցերեկը, 12-13-ը ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Մայիսի 9-11-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 12-13-ին առավելապես կեսօրից հետո սպասվում է, 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։