ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ Նիդերլանդների Թագավորության Հառլեմ քաղաքում է տպագրվելու ՀՀ քաղաքացու կենսաչափական նոր անձնագիրը:
«Քչերը գիտեն, որ գունային համադրությունից կախված է, թե որքան դյուրին կամ որքան բարդ կարող է լինել անձնագրի կեղծումը: Իսկ մեր նպատակը դա գրեթե անհավանական դարձնելն է»,- ասել է ՆԳ նախարարը:
Սարգսյանի խոսքով՝ իրենք աշխատում են ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ ինտեգրելու ներկայացված էսքիզները վիզա էջերի տպագրական տարբերակներում՝ պահպանելով անվտանգային բոլոր երաշխիքները:
Նա նաև նշել է, որ «Վիզա» էջերում նկարները պետք է զբաղեցնեն անձնագրի 1/3 մասը։