«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն այսօր կայցելի Տավուշի մարզի Կիրանց համայնք, որտեղ երկու տարի առաջ սահմանազատման անվան տակ համայնքից տարածքներ հանձնեցին թշնամուն՝ գյուղի կամուրջը, մարդկանց հողատարածքներ, տներ եւ այլ շինություններ եւ կառուցվեց սահմանային պստը, որը իշխանականները խաղաղության պատ են կոչում:
Կիրանցի եկեղեցին է այսօր օծվելու, ինչն էլ Փաշինյանի այցի առիթն է, վաղ առավոտից գյուղում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացվում ոստիկանության եւ ՊՊԾ տասնյակ աշխատակիցների կողմից։