00:00:00

Բախվել են թիվ 23 երթուղու ավտոբուսն ու Chevrolet-ը. տուժածներ չկան

11:47, 01 մայիս 2026 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Մ.-ի վարած Chevrolet մակնիշի և 43-ամյա Արթուր Չ.-ի վարած՝ թիվ 23 երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան։ 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր