00:00:00

Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ»

08:51, 01 մայիս 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը:

Սակայն այս իշխանություններն այնքան մանրախնդիր են, որ դեսպանության բացման արարողությանը հայ համայնքի ներկայացուցչական անձանց չեն հրավիրել։ Չեն հրավիրել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին եւ Մուրադ Փափազյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանին, այլ երեւելի հայերի։ Փոխարենը ՀՀ բյուջեի հաշվին այդ հանդիսավոր միջոցառմանը մասնակցելու եւ Փարիզում շրջագայելու են գնացել Արարատ Միրզոյանն ու իր մերձավոր շրջապատը։ Դեսպանության բացմանը ներկա են եղել արտգործնախարարի կինը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ տիկնոջ, ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հետ, եւ նախարարության այլ աշխատակիցներ։ Մինչդեռ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների համար մենք պարտական ենք ոչ թե Արարատ Միրզոյանին կամ Նիկոլ Փաշինյանին, այլ ֆրանսահայ ազդեցիկ գործիչներին, որոնք տասնամյակներ շարունակ ամեն ջանք դրել են այդ հարաբերությունները կառուցելու համար եւ հիմա հայտնվել են անհարմար դրության մեջ՝ ֆրանսիական իշխանությունների մոտ, որոնք տեսնում են, թե ինչքան ապերախտ է Հայաստանի կառավարությունն այդ անձանց հանդեպ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր