«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին մեկնարկելու է ԱԺ ընտրությունների նախընտրական պաշտոնական քարոզարշավը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս պահին 19 քաղաքական ուժերը փորձում են հստակեցնել, թե որտեղից են մեկնարկելու և ինչ ձևաչափով։
Մենք տեղեկություններ ունենք, որ ընդդիմադիրները նպատակ ունեն նաև մեծ հանրահավաքով սկսել քարոզարշավը։
Իշխանությունները ևս պլան են գծում, թե ինչպես են սկսելու քարոզարշավը։ Ի դեպ, հստակ է, որ ՔՊ-ականներն էլի ավտոբուսներով են շրջելու տարբեր մարզերում՝ Նիկոլ Փաշինյան-ի սոցիալական էջով ուղիղ եթերի ֆորմատով։
Հիշեցնենք, որ մինչև քարոզարշավի մեկնարկն էլ Նիկոլ Փաշինյան-ն ու ՔՊ-ականները իրենց կոչած «ուրախ ավտոբուսով» շրջել են ՀՀ տարբեր մարզերում, Երևանի տարբեր վարչական շրջաններում և քարոզարշավ իրականացրել»։