00:00:00

Չինչինի դպրոցը կմիացնեն Նավուրի դպրոցին․ «Հրապարակ»

08:38, 28 ապրիլ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր` այժմ ասֆալտապատ է։

Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց` ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է` նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։

Չինչինի միջնակարգ դպրոցն այժմ 41 աշակերտ ունի։

Եթե հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտներն աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարեւան Նավուր գյուղ տանող դպրոցի ճամփան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր