00:00:00

Իրանում պատերազմը շեղում է ուշադրությունը Ուկրաինայից և բարդացնում բանակցությունները. Զելենսկի

19:45, 22 ապրիլ 2026 Հասարակություն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանում պատերազմը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից՝ դա անվանելով «մեծ ռիսկ»:  

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի հետ տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն ինքը նոր հանդիպման հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Իրանի հարցը չի կարգավորվել։

Զելենսկին նշել է, որ լրացուցիչ բարդություն է ստեղծում այն փաստը, որ ամերիկյան բանակցային նույն թիմը մասնակցում է թե՛ Իրանի հակամարտության, թե՛ Ուկրաինայի պատերազմի քննարկումներին։

Նա ընդգծել է նաև, որ հասկանում է ԱՄՆ-ի կենտրոնացումը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, սակայն Ուկրաինան չի կարող թողնվել «հետոյի», քանի որ արդեն իսկ «մեծ ողբերգության» մեջ է և զուգահեռ լուծումներ է պահանջում։

Ըստ երկրի նախագահի՝ պատերազմն ազդում է նաև Ուկրաինային սպառազինության մատակարարման վրա, հատկապես հակահրթիռային պաշտպանության համակարգերի մասով, որոնց պակասը՝ արտադրական սահմանափակ հզորությունների պատճառով զգացվում է ԱՄՆ-ում։

Առանձին ելույթում Զելենսկին հայտարարել է, որ ֆինանսավորումը չափազանց կարևոր է երկրի գոյատևման համար։ Նա նշել է, որ ԵՄ-ն հաստատել է 90 միլիարդ եվրոյի վարկը, որը երկար ժամանակ հետաձգվում էր Հունգարիայի դիրքորոշման պատճառով, և ընդգծել, որ առանց այդ միջոցների Ուկրաինան չի կարող բավարար քանակությամբ սպառազինություն արտադրել, ներառյալ՝ հակահրթիռային անօդաչու սարքեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր