ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշնակիցներին կոչ է արել համատեղ ավելացնել պաշտպանական արդյունաբերության արտադրությունը՝ Դաշինքի ամրապնդման համար:
Այս մասին նա հայտարարել է ապրիլի 22-ին թուրքական Aselsan ընկերություն կատարած https://news.am/arm/news/945204.html այցի ժամանակ, որը երկրի խոշորագույն պաշտպանական կապալառուներից մեկն է. հայտնում է Bloomberg-ը:
Ռյուտեն նշել է, որ մի շարք քաղաքական առաջնորդներ արդեն ստանձնել են պարտավորություններ՝ ռազմական ծախսերն ավելացնելու վերաբերյալ, սակայն, ըստ նրա, միայն ֆինանսները բավարար չեն անվտանգության ապահովման համար։
Նա ընդգծել է հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, զինամթերքի, ռադարների և տիեզերական տեխնոլոգիաների արտադրության զարգացման անհրաժեշտությունը։
Ըստ գլխավոր քարտուղարի՝ ՆԱՏՕ-ն բախվում է սպառնալիքների լայն շրջանակի, ներառյալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտությունը, Չինաստանի ռազմական արդիականացումը և Իրանի գործողությունները։
Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները 2025 թվականին ավելացրել են պաշտպանական ծախսերը, և նրանց մեծ մասը հասել է ՀՆԱ-ի 2%-ի թիրախային մակարդակին կամ գերազանցել այն։