«Իրավունք» թերթը գրում է. «Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնություննէր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր Գյումրիում եւ արդեն արհամարհում լրագրողների հարցերը։
Ասում են, ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն ծպտուն չեն հանել։ «Վարչապետն էլ, Աննան էլ էնպիսի կեցվածք էին ընդունել, որ հանկարծ թեմային մոտ չգաք:
Ավելին, Աննան բավական ագրեսիվ է եղել, անգամ ջերմ գրկախառնություններին սառն ու անտարբեր էր արձագանքում։ Այն տպավորությունն էր, որ նրան զոռով է Փաշինյանը բերել»,-ասաց Գյումրու աղբյուրը»։