00:00:00

Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին

09:16, 21 ապրիլ 2026 Պատահարներ

Երևանում, ապրիլի 20–ի երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, հայտնում է shamshyan.com-ը:


Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցում թիվ  8 երթուղին սպասարկող «Ժոնգտոնգ» մակնիշի ավտոբուսի վարորդին դանակահարել են։


Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարված քաղաքացու ինքնությունը, ով ըստ նախնական տեղեկությունների տեղափոխվել է հիվանդանոց։


Նշենք, որ թիվ 8 երթուղին սպասարկում է Դավիթաշեն 4–րդ  թաղամասից մինչև Նոր Նորքի 9–րդ զանգված։

Թե ինչն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին, այս պահին պարզվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր