00:00:00

Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

17:47, 05 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելում, բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 73-ամյա Գառնիկ Տոնոյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼA 580 համարանիշի և Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Զեյնալյանի վարած Opel Vectra մակնիշի 30 ՕԼ 446 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժիշկների օգնությունից, քանի որ իրենց լավ են զգում։  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ մի մասն էլ 2 ամսով փակել է Երևանի քաղաքապետարանը՝ այնտեղ ջրահեռացման խողովակներ փոխելու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր