00:00:00

Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների

19:27, 20 ապրիլ 2026 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Գեղամ Պետրոսյանի կողմից ինքնավնասումն է, որը նախ երեկ էր նա կատարել՝ կտրելով դաստակի երակները, ինչից հետո նրան տեղափոխել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։ Սակայն այսօր քրեակատարողական հիմնարկը որոշել է, որ նա պետք է նորից հետ վերադարձվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որն արվել է։

Քիչ առաջ Գ. Պետրոսյանը դարձյալ ինքնավնասում է կատարել և այդ մասին դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն տպավորություն է ստեղծվել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջնորդվում է այլ սկզբունքով. իրենց ոնց ասում են ՔԿՀ-ի պաշտոնյաները, այդպես էլ անում են։

Մինչդեռ թե՛ Գ. Պետրոսյանը, թե՛ մի քանի դատապարտյալներ պատրաստվում են առաջիկայում դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ ոչ միայն հացադուլ, այլ նաև խմբակային ինքնավնասումներ կատարել։ Այս հարցը կարծես թե չի հուզում քրեակատարողական հիմնարկի պաշտոնյաներին, հակառակ դեպքում օր օրի «Արմավիր» ՔԿՀ-ում իրավիճակը չէր լարվի։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր Գ. Պետրոսյանը դարձյալ ինքնավնասում է կատարել՝ պահանջելով, որպեսզի իրեն տեղափոխեն Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր