00:00:00

Նուբարաշենի աղբավայրում պայթյունի հետևանքով 2 տուժածների վիճակը ծանր է

13:03, 20 ապրիլ 2026 Պատահարներ

Նուբարաշենի աղբավայրի տարածքում ապրիլի 18-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 2 անձ հոսպիտալացվել է: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով։

Պայթյունը տեղի է ունեցել աղբավայրում գտնվող սանհանգույցի կոյուղագծում բիոգազի կուտակման հետևանքով այն բանից հետո, երբ տնօրենը վառել է սանհանգույցի էլեկտրալամպը։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր