00:00:00

«Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն»․ ՆԳՆ

20:05, 18 ապրիլ 2026 Հասարակություն

ՆԳՆ Ոստիկանությունն իրազեկում է․ «Եվրոպական քաղաքական
համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում
նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․
Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ
գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային
միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության
ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք
ճանապարհահատվածներ։
Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին,
անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու
շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ
տեղեկատվություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր