00:00:00

Ընտրակաշա՞ռք, թե՞ երկակի ստանդարտներ. «Իմ քայլը» 200 հազար դրամի ֆինանսավորում է խոստանում․ «Հրապարակ»

09:52, 18 ապրիլ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Օրերս «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տեղադրել, որ WNBF Armenia ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մեկնարկում է ֆիթնես մարզիչների որակավորման՝ 2,5 ամիս տեւողությամբ դասընթաց, որի ավարտից հետո մասնակիցները կստանան 3-րդ կարգի միջազգային սերտիֆիկատ։Առաջին 10 դիմողներին «Իմ քայլը» հիմնադրամը խոստանում է համաֆինանսավորում։ 250 հազար դրամ արժողությամբ դասընթացի համար դիմողը վճարելու է 50 հազար դրամ, մնացած 200 հազար դրամը կվճարի հիմնադրամը։Մենք փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այստեղ ընտրակաշառք չկա, նա արձագանքեց․ «Եթե նույնիսկ ուղղակի համեմատության մեջ դիտարկենք, ապա եթե օրերս հայտնի դարձած կնոջ հետ կապված դեպքը դիտում են որպես ընտրակաշառք, ինչո՞ւ այս դեպքը որպես ընտրակաշառք չեն դիտարկում։ Եթե այն ընտրակաշառք է, ապա սա էլ է ընտրակաշառք։ Իրականում, արդեն 8 տարի է՝ մենք տեսնում ենք երկակի ստանդարտներ, միշտ՝ ցանկացած իրավիճակում, այդ թվում նաեւ այս իրավիճակում երկակի ստանդարտների հետ գործ ունենք։ Հիմա եթե մյուս թեկնածուներից որեւէ մեկը նման բան աներ, հաստատ կալանավորված կլիներ, ու ոչ միայն քրեական հետապնդում հարուցած կլինեին, այլեւ՝ արդեն կալանավորած»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր