00:00:00

Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք»

09:06, 17 ապրիլ 2026 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «­Նի­կոլ Փա­շին­յա­նի նախ­կին կո­ղա­կից Ան­նա Հա­կոբ­յա­նը մտե­րիմ շրջա­պա­տում ան­կեղ­ծա­ցել եւ հոր­դո­րել է, որ չնա­յած ի­րենց բա­ժան­մա­նը, ին­քը միան­շա­նակ Փա­շին­յա­նի վե­րընտր­վե­լուն է կողմ ու նույ­նը խոր­հուրդ է տա­լիս իր շրջա­պա­տին. «Մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը թող չազ­դեն վար­չա­պե­տի նկատ­մամբ Ձեր վե­րա­բեր­մուն­քի փո­փո­խութ­յա­նը: Ինքս էլ ի­րաց­նե­լու եմ իմ քա­ղա­քա­ցիա­կան պարտ­քը եւ իմ ձայ­նը միան­շա­նակ տա­լու եմ գոր­ծող վար­չա­պե­տին»,- այսկերպ է ար­տա­հայտ­վել Ան­նա Հա­կոբ­յա­նը մտե­րիմ­նե­րի մոտ։

Իսկ ա­հա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին մոտ կանգ­նած աղբ­յու­րը, մեկ­նա­բա­նե­լով այս լու­րը, ա­սաց. «Ան­նան, ի­հար­կե, Փա­շին­յա­նին ձայն կտա, հաս­կա­նա­լով, որ նրա պաշ­տո­նան­կութ­յան դեպ­քում ի­րեն եւս կոնկ­րետ հար­ցեր են տրվե­լու, ո­րոնց դժվար թե կա­րո­ղա­նա պա­տաս­խա­նել: Ու ոչ միայն ֆի­նան­սա­կան հար­ցե­րի հետ կապ­ված, այլ շատ ա­վե­լի լուրջ, այդ թվում` պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի: Բայց չեմ կար­ծում, որ ի­րա­կա­նում էլ Ան­նան Փա­շին­յա­նին ձայն կտա. որ­քան գի­տեմ, նա ընտ­րութ­յուն­նե­րի վեր­ջին փու­լում Հա­յաս­տա­նում չի լի­նե­լու` սպա­սե­լով արդ­յունք­նե­րին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր