00:00:00

Մեքենաների պետհամարանիշների գողը հայտնաբերվեց

19:31, 15 ապրիլ 2026 Պատահարներ

 

 

Մարտի 25-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ չորս հաղորդում ստացվեց։

Գողություններից երկուսը կատարվել էր Դավթաշենի 3-րդ թաղամասում․ գողացել էին «Տոյոտա» և «Սուբարու» մակնիշի մեքենաների համարանիշերը՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։

Գողության երկու դեպք էլ կատարվել էր Անաստաս Միկոյան փողոցում․ գողացել էին «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաների համարանիշերը՝ դարձյալ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Չորս դեպքերով էլ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ բաժնի և Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Երևանի 37-ամյա բնակիչը։

Ապրիլի 8-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։

Գողոնը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր