ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 15-ին՝ ժամը 12։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Ford և ZIL մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Ford մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային։