00:00:00

Ժավելի սպիրտով բարձված Ford Transit-ը մխրճվել է ZIL-ի հետնամասի մեջ. Վիրավորին դուրս են բերել հատուկ տեխնիկայով

16:58, 15 ապրիլ 2026 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է «ZIL» մակնիշի բեռնատարի հետնամասին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փրկարարները մոտ 40 րոպե հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են վարորդին, ով արգելափակվել էր, դուրս բերել ավտոմեքենայից։


Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ZIL»-ի և հիվանդանոց տեղափոխված՝ «Ford Transit»-ի վարորդի ինքնությունը։

«Ford»-ը բարձված է եղել լվացքի համար նախատեսված պարագաներով, այդ թվում՝ ժավելի սպիրտով, որի մի մասը բախման հետևանքով թափվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր