00:00:00

Վրաերթ. 66-ամյա կինը մահացել է

22:26, 14 ապրիլ 2026 Հասարակություն

Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաննարում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող 66-ամյա կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարվածին տեղափոխել հիվանդանոց։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր