00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդի օրհնությամբ Մայր Աթոռից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքարանը

13:00, 12 ապրիլ 2026 Հասարակություն

Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցի է բերվել  Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքարանը, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Պատարագը մատուցել է եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Թալինի հովվության հոգևոր սպասավորներ՝ Արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Օհանյանը և Արժանապատիվ Տեր Նշան քահանա Թովմասյանը:

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու բակում Սուրբ Մասունքով կատարվել է Անդաստանի արարողություն՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:


Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր