00:00:00

Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին

23:07, 11 ապրիլ 2026 Հասարակություն

Այցելել եմ երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին։ Այս մասին հայտնել է առղոջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Նրանք շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր:
 
Գտնվում են մեր բժիշկների հսկողության և ուշադրության տակ:
 
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում փոքրիկներին,մայրիկին, մյուս տուժածներին, համբերություն` հարազատներին»,-նշել է նա։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Պարզվել էր, որ բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել էին, որ պատահարի հետևանքով կա 6 զոհ, տուժածների վիճակն էլ ծանր և ծայրահեղ ծանր է:
 
Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր