«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երեւանի առաջին ատյանի դատարանը մերժել է «18 արդարների» կամ Սրբազան պայքարի գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի դիմումը՝ ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելու վերաբերյալ։
Նշենք, որ նրա նկատմամբ 2025 թվականի նոյեմբերի 20-ից կիրառվել էին վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք։ Դատարանին հասցեագրված միջնորդագրում նշվել է, որ Գալստյանը հրավեր ունի «Եվրասիա» ՀԿ-ի կողմից եւ պետք է ապրիլի 24-25-ը մասնակցի կազմակերպության ծրագրած միջոցառմանը։ Բացի այդ՝ դուստրը սովորում է ՌԴ-ում, եւ տեւական ժամանակ է՝ նրան չի տեսել։ Սակայն դատարանը մերժել է՝ համարելով, որ նպատակահարմար չի գտնում բավարարել միջնորդությունը։
«Եվրասիա» ՀԿ-ն, հիշեցնենք, Արցախի հանձնումից հետո Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մշտական օգնություն է ցուցաբերել եւ շարունակում է ծրագիրը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։