«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ինչպես հայտնի է, Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ ապրիլի 11-ին, համագումար էր հրավիրել, որի ժամանակ պետք է հաստատեին նաեւ նախընտրական ցուցակը եւ ներկայացնեին կուսակցության ծրագիրը
Սակայն տեղեկացանք, որ համագումարը հետաձգվել է, տեղի կունենա հաջորդ շաբաթ՝ ապրիլի 18-ին։ Հետաձգման պատճառն «Ուժեղ Հայաստան» կուսակցության այսօր հրավիրած համագումարն է։
Մարուքյանի թիմում կարծում են, որ համագումարն ու իրենց մասին ինֆորմացիան կկորչեն հանրահավաքի ինֆորմացիոն աղմուկի մեջ։
ԼՀԿ-ն հայտարարել է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու մասին, օրերս գրել էինք, որ կուսակցությունում խորը տարաձայնություններ կան մասնակցել-չմասնակցելու հարցում, ընդ որում՝ կուսակցության ղեկավար կազմում անգամ չկա միասնական դիրքորոշում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը թերեւս վերջնական է, եւ հաջորդ շաբաթ կայանալիք համագումարի ժամանակ կհայտարարվի մասնակցելու մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 11․ 04․ 26