00:00:00

«Հուշանվեր» թղթադրամներով խարդախություն Շենգավիթում․ ոստիկանների բացահայտումները. ՆԳՆ

21:56, 10 ապրիլ 2026 Հասարակություն

Շենգավիթ վարչական շրջանում համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» գրառմամբ կեղծ թղթադրամներով իրականացված խարդախությունների շարք․ ձերբակալվել է 37-ամյա տղամարդ։

Ապրիլի 6-ին՝ ժամը 23։23-ին, օտարերկրյա առաքիչը ոստիկանությանը հայտնել է, որ Եղբարության փողոցում երկու երիտասարդների փոխանցած 20 հազար դրամանոցը «հուշանվեր» գրառմամբ է եղել, և գումարը չվճարելով՝ նրանք հեռացել են։

Հաջորդ օրը՝ ապրիլի 7-ին՝ գիշերը ժամը 2։37-ին, մեկ այլ առաքիչ Թադևոսյան փողոցում ստացել է երկու հատ 20 հազարանոց, որոնք նույնպես «հուշանվեր» էին։

Նույն օրը՝ ժամը 16։34-ի սահմաններում, ևս մեկ դեպք է գրանցվել․ ժամացույցի առաքման համար օտարերկրյա առաքիչը ստացել է կեղծ թղթադրամներ և նույնիսկ վերադարձրել 7 հազար դրամ մանրը՝ ուշ նկատելով խարդախությունը։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Շենգավիթի ոստիկանները իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և եկել այն եզրակացության, որ երեք դեպքերն էլ նույն անձի ձեռքի գործն են։ Վարկածը հաստատվել է։

Պարզվել է, որ խարդախությունները կատարել է Մանթաշյան փողոցի 37-ամյա բնակիչը։

Ապրիլի 8-ի առավոտյան նա ձերբակալվել է, իսկ խուզարկությամբ հայտնաբերվել են «հուշանվեր» գրառմամբ թղթադրամներ։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր