00:00:00

«Ընկերս ինձ մերժեց». Երևանում 15-ամյա աղջիկը «BMW»-ով բախվել է ծառին. նա տեղափոխվել է հիվանդանոց

11:26, 10 ապրիլ 2026 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, արտառոց ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղուց դեպի Աճառյան փողոց տանող հատվածում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե եզրաքարերին, անցել դրանց վրայով, հայտնվել կանաչ գազոնում՝ բախվելով հաստաբուն ծառին։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ավտոմեքենայի մի քանի հատվածներ հայտնվել են տարբեր տեղերում, վարել է աղջիկ, ով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

 

Դեպք վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր նաև օգնության էին հասել վարորդին, ասում էին, որ վարորդն անչափահաս է և երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա հայտնել է, որ վթարն ինքը միտումնավոր է արել, քանի որ իր ընկերը մերժել է իրեն և ինքը դրա համար մտածված ինքնավար է կատարել փորձելով վերջ տալ կյանքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր