00:00:00

Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին․ «Հրապարակ»

08:47, 10 ապրիլ 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Հունվարի 23-ին հայտարարվեց, որ Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվել են Հայաստան։ Մասնավորապես, Հայաստան էին եկել 10 հայ եւ 1 ռուս։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստան եկած արցախցիներից մեկը՝ Գ․ Աղայանը, տեղափոխվել էր հոգեբուժարան, սակայն հարազատները նրան տարել են տուն։ Արցախցի Ֆրեդն այս պահին գտնվում է Աղվերանում՝ անտուն մարդկանց խնամքով զբաղվող հաստատությունում է։

«Հրապարակ»-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։ Մասնավորապես, այստեղ տեղավորվել են Կամո Հայրապետյանը, Էրիկ Մինասյանը, Ռիտա Ղազարյանը, Վահան Հակոբյանը, Մերուժան Ստեփանյանը, Վլադիմիր Մայթարչյանը եւ Մերուժան Շամիրյանը։ Հյուրանոցի սենյակները վարձակալել են հունվարի 23-ից մինչեւ մարտի 5-ը ժամանակահատվածի համար եւ վճարել 5 մլն 952 հազար դրամ։ Նշված ժամանակահատվածում պայմանագիրը մեկ անգամ երկարաձգվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր