«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Մեծամորի համայնքապետարանի կողմից սուբվենցիոն ծրագրով ջրագծերի վերակառուցման աշխատանքների ընթացքում, կապալառու շինարարական կազմակերպության կողմից՝ Մեծամորի 1-ին թաղամասի Միքայելյան փողոցի ջրագծի վթարման հետևանքով՝ ս.թ. ապրիլի 9-ին ժամը 17:30-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 05:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: