Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։
Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհի 93–107 կմ հատվածում (Գուդաուրի–Կոբի հատված) սահմանափակումները գործում են բարդ եղանակային պայմանների պատճառով։ Մյուս տեսակի տրանսպորտի համար երթևեկությունը բաց է։ Հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։