00:00:00

Անտոնիո Կոնտեն՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմական թեկնածու

19:23, 08 ապրիլ 2026 Հասարակություն

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է La Gazzetta dello Sport–ը։ Պաշտոնը թափուր է Ջենարո Գատուզոյի հրաժարականից հետո։

Կոնտեի հետ համաձայնության չհասնելու դեպքում՝ այլընտրանքային թեկնածուներն են Ռոբերտո Մանչինին եւ Մասիմիլիանո Ալեգրին։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա հունիսի 22–ին, որից հետո կնշանակվի ազգային թիմի գլխավոր մարզիչը։

Կոնտեի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։ Նեապոլյան ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն արդեն հայտարարել է, որ չի խոչընդոտի Կոնտեի նշանակմանը ազգային թիմում։

Իտալիայի հավաքականը երրորդ անգամ անընդմեջ չի նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր