00:00:00

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ «Գազել»-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ

22:57, 07 ապրիլ 2026 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Մասիսի վարչական տարածքում բախվել են «Ford Transit», բեռնատար «Գազել», «Mercedes», «Volkswagen» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Սրսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի գնդի պարեկները դուրս են եկել դեպքի վայրից։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մեկ մարտական հաշվարկ։ 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր