00:00:00

Գավառում 52-ամյա վարորդը առանց համարանիշների «ՎԱԶ 21099»-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր

21:39, 06 ապրիլ 2026 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 52-ամյա Վաղինակ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 26 տան քարե պարսպին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Սարգսյանը և Մեսրոպ Հարությունյանը։ 

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր