Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Նովոռոսիյսկի նավահանգստում հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Մակարով» ֆրեգատին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անվտանգության ծառայության հրամանատար Ռոբերտ Բրովդին։
Նշվում է, որ «Ադմիրալ Մակարովը» կրում է «Կալիբր» թևավոր հրթիռներ։ ԱԹՍ-ն նաև հարվածել է «Սիվաշ» լողացող հորատման կայանին։
Կրասնոդարի Երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն էլ իր հերթին հայտնել է, որ ապրիլի 6-ին տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների։
Ըստ Կոնդրատևի՝ իրավիճակ Նովոռոսիյսկում լուրջ է, այստեղ ԱԹՍ-ի հարձակումից վնասվել են վեց բնակելի շենք և երկու մասնավոր տուն, կան տուժածներ։
Astra Telegram ալիքն էլ հայտնել է, որ ուկրաինական հարձակումների հետևանքով վնասվել է քաղաքի «Շեսխարիս» նավթային տերմինալը: