00:00:00

Ովքեր իրենց ձայնը կտան օրվա իշխանությանը, նրանք իրենց ուղիղ մասնակցությամբ մի նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին. Տեր Զարեհ

11:17, 06 ապրիլ 2026 Հասարակություն

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտարարել է՝ նրանք, ովքեր իրենց ձայնը կտան օրվա իշխանությանը, նրանք իրենց ուղիղ մասնակցությամբ մի նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին։

 

Տեր Հայրն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ամենայն Հայոց Հայրապետի մասին հայտարարությանն ու նշել.

 

«Այսօր համացանցում հետևյալ վերտառությամբ մի նյութի հանդիպեցի, որն ուղղակի լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ, այլևս անթաքույց կերպով իրենց քաղաքական և նախընտրական ծրագրում եկեղեցահալած դիվահաճո արշավին ավելի պաշտոնական տեսք են տալիս։

 

Պատասխանատու հայտարարում եմ, որ նրանք, ովքեր իրենց ձայնը կտան օրվա իշխանությանը, նրանք իրենց ուղիղ մասնակցությամբ մի նոր անեծք կբերեն մեր ազգի գլխին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր