00:00:00

Արտաշատ-Սևան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, վարորդը հոսպիտալացվել է

10:11, 06 ապրիլ 2026 Պատահարներ

Ապրիլի 6-ին, ժամը 03։31-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Սևան խճուղու մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր