00:00:00

Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Սուրբ Հարության տոնին

21:35, 05 ապրիլ 2026 Հասարակություն

Անթիլիասի Մայր տաճարում Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Սուրբ Հարության տոնին։ Այս մասին տեղեկացնումէ  Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը։ Հաղորդագրության մեջ նշվում է.

Մեր Փրկչին՝ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնը հայրապետական Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցմամբ նշուեցաւ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 5 Ապրիլ 2026-ին։

Պատարագեց եւ մեր ժողովուրդի զաւակներուն հայրապետական իր պատգամը յղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսը:

 
 

Հայրապետին առընթերակայ եպիսկոպոսներն էին Կաթողիկոսարանի «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան: Սուրբ Պատարագին երգեցողութիւնը կատարեց Կաթողիկոսարանի «Շնորհալի» երգչախումբը։

 
 

Մեծաթիւ հաւատացեալներու կողքին Սուրբ Պատարագին ներկայ էին նաեւ Լիբանանի Հանրապետութեան մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, Լիբանանի երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար դոկտ. Նորա Պայրագտարեան, ներկայ թէ անցեալի նախարարներ ու պետական երեսփոխաններ, Կաթողիկոսութեանս Կեդրոնական Վարչութեան անդամներ, լիբանանահայ երեք կուսակցութիւններու ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ համայնքային ու քաղաքական դէմքեր:

Վեհափառ Հայրապետին պատգամը առանցքն էր Քրիստոսի «մի՛ Վախնաք» կոչ-յորդորը. «մի՛ վախնաք, այլ հաւատացէք, ես ձեզի հետ եմ մինչեւ աշխարհի վերջը» (հմմտ. 28.20)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր