00:00:00

Խոշոր վթար Արագածոտնի մարզում. 21–ամյա վարորդը մահացել է

19:10, 05 ապրիլ 2026 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն գիտակցության չգալով՝ մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր