«Գործի մարդիկ»` նոր նախագիծ տարբեր մասնագիտության տեր մարդկանց մասին։ Մարդիկ,որոնք իրենց սերն ու նվիրվածությունը հարազատ բնակավայրին,հայրենիքին ոչ թե խոսքերով են արտահայտում,այլ գործով։
Նախագծի հերոս կարող են դառնալ իրենց մասնագիտության մեջ հաջողած մարդիկ։
«Գործի մարդիկ» նախագծի անդրանիկ թողարկման հյուրը Գյումրու մտորումների թատրոնի հիմնադիր,ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն է,որը 2020 թվականին Գյումրիում հիմնեց մասնավոր թատրոն, որն այսօր ճանաչում ունի ամբողջ հանրապետությունում և հանդիսանում է պատանի դերասանների կրթման օղակի մաս։
Երկրորդ թողարկման հյուրը Գյումրում ամենահայտնի զբոսավար Հովհաննես Ֆրանգուլյանն է,որը ՀՀ երկրորդ քաղաքի պատմությունը ներկայացնում է Գյումրու հյուրերին։ Զրուցել ենք Գյումու զբոսաշրջային պոտենցիալից, ենթակառուցվածքներից ու ամենահայտնի գյումրեցիներից։