00:00:00

Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար է տեղի ունեցել Չարենցավան-Ֆանտան ճանապարհին

09:39, 03 ապրիլ 2026 Պատահարներ

Ապրիլի 2-ին, ժամը 23։11-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի երկու ավտոմեքենա։ Վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը և 4 տուժած տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր