00:00:00

Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

20:36, 31 մարտ 2026 Պատահարներ

Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ այն մեկուսացվել է ժամը 20:03-ին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 31-ին՝ ժամը 18։58-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սերո Խանզադյան փողոցում այրվում են տներ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր