00:00:00

Մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել Երեւանում՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցնելով Նիկոլ Փաշինյանի «ուտելու» նկարները

18:09, 31 մարտ 2026 Քաղաքականություն

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել Երեւանում՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում փակցնելով Նիկոլ Փաշինյանի «ուտելու» նկարները։

Նկարներին կից գրված է․ «Երկիրն էլ կերար»։

«Հարգելի գործընկերներ, մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան Երևանում ընդդեմ Փաշինյանի վարած ցինիկ քաղաքականության։ «Կուկուռուզն» ու «պեռաշկի» ուտելով մեր, անմեղ տղերքի գլուխները կերավ, ուտելով պետական պարտքը սարքեց 8 միլիոն, Հայաստանի տարածքները «կերավ»։ Մենք շարունակելու ենք մեր գործն այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր հայ հասկանա մի բան՝ հայրենիքը, երկրի անվտանգությունն ու իրական ապագան ստամոքս լցնելուց ու փորը կուշտ պահելուց ավելի բարձր արժեքներ են»,-գրված է տարածված հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր