2026 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 7,4%-ով՝ հունվարին գրանցված 7,2% տարեկան աճից հետո։ Աճի շարժիչ ուժերն էին ծառայությունների ոլորտը (+7,2% տարեկան կտրվածքով) և շինարարությունը (+20,5% տարեկան կտրվածքով): Դրա մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) զեկույցում։
Արագացումը կապված է եղել նաև արդյունաբերական արտադրանքի ընդլայնման հետ (+17,2% տարեկան կտրվածքով)։
Արտաքին առևտուրը վերադարձել է աճի, արտահանումն աճել է ավելի արագ (12,6% տարեկան կտրվածքով), քան ներմուծումը (+7,3% տարեկան կտրվածքով)։ 2026 թվականին կանխատեսվում է 5,3% տնտեսական աճ։