00:00:00

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «Pilsan» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը

20:42, 30 մարտ 2026 Պատահարներ

 

 

Երեկ՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 270 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Շոկեր Ա․-ն իր վարած «Pilsan» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սաքո Թումանյանը և Համլետ Մանուկյանը։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր