00:00:00

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

14:47, 30 մարտ 2026 Հասարակություն

Երևանում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր