00:00:00

Ողբերգական ու շղթայական վթար՝ «Երասխի կալցևոյում», «Կամազ» է շրջվել, 1 մարդ մաhացել է, 1-ը՝ վիրավnրվել. Shamshyan

11:10, 30 մարտ 2026 Պատահարներ

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում «Կամազ» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կարցևոյում»՝ արագաչափի հարևանությամբ, բախվել է «Nissan Tiida», «Mercedes», «Opel», «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաներին և ավտոքարշակին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Կամազ»-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Վիրավորներից մեկը, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի «Կամազ»-ից, բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված։ Դրանց մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր